Արամ Գևորգյանը մի ուշագրավ տեսանյութ է տեղադրել, որտեղ պարում է հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանը։ Պարզվում է՝ երգչուհին մեքենան կանգնեցրել է, իջել և սկսել երգել ու պարել, քանի որ հնչել է Մարտունու հիմնը։ Հրապարակման հեղինակը տեսանյութի մասին պատմում է հետևյալը․
«Էսօր Արցախից Շուշանի հետ ետ ենք գալիս, Սիսիանի կողմերն ենք, մեքենայի մեջ Մարտունու հիմն ենք լսում, մեկ էլ Շուշանը թե բա՝ «ստեղ պահի, ստեղ պահի»։ Ասինք՝ վատացա՞վ, ի՞նչ եղավ։ Հայկազը մեքենան արագ կանգնացնում ա, Շուշանն ավտոյից իջնում ա ու սկսում պարել էդ երգի տակ։
«…Ոսոխն անգամ երազի մեջ հողդ չի մտնի, Մոնթեի բազուկը վկա հերոս Մարտունի»,- տեսանյութի մասին իր պատմությունն ավարտում է Արամ Գևորգյանը՝ հիշեցնելով, որ Շ․ Պետրոսյանի սոցցանցային էջն արդեն մի քանի օր է, ինչ արգելափակված է։
Ա․ Գևորգյանի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։