Հայկ Թորոյանը գրում է․ «Էդ-որ Նստած արագ արագ գրում եք, թե բա Հայկ Մարությանը էսինչ ճիշտա, էս ինչ օբեկտիվա՝ արա ես իրոք խղճում եմ ձեզ, որովհետև դուք 30 տարի միայն դիվանին նստած էդպես էլ իրականությունից կտրված ոչինչ չտեսաք բացի հեռուստասերյալներից ու սկետ շոուներից ու էդպես էլ յոլա գնալով էս կյանքից կհեռանաք։
Իսկ եթե սխալվում եմ, ապա հլը միհատ ձեր հետույքները տանից հանեք Երևանի փողոցներով քայլեք, հլը միհատ ձևացնեիք, որ դուք Քաղաքապետարանում ինչ-որ կարևոր գործ ունէիք, ու մի օր գնայիք Քաղաքապետարան, տեսնէի հիմա էդ շոումեն կլոունի որ ասածի հետ կհամաձայնէիք, այո մանր մունր բաներ կար, որ կարելի էր համաձայնել, բայց որ նստել ու ասել, կլոունը ճիշտա, դա նույնա, ոնցոր ասենք, քոչարյանը Հայրմերը գիտի, բայց չի ուզում ասի։
Հայկը դերասանական մեծ տաղանդ ունի, ու այսօրվա իր ելույթը արդեն կարող եք դիտել Մոսկվա կինոթատրոնում, Նաիրի կինոթատրոնում և Երևանի բոլոր մոլերի կինոէկրաններին։ Հ.Գ. Այսօրվա իր ելույթը նման էր հայտնի 7.5 շոույին, որտեղ ևս չնչին ճշմարտություն էին ասում, բայց այն, որ ինքը մնացելա հեղափոխության ջատագովը, ապա սուտ է խոսում և այդ սուտը դերասանական մեծ տաղանդով ներկայացնում հանրությանը։
Եեթե Հայկ Մարությանը ցանկանա, ապա պատրաստ եմ ուղիղ եթեր բանավիճել և հիմնավորել, որ սուտ է խոսում, որ նա արդեն շատ վաղուց հենց այդ հեղափոխության արդյունքներում մերժված մի շարք թալանչիների տվել է բարձրահարկ շենքերի թույլտվություն, փոխարենը մերժում են ստացել Սփյուռքից Հայաստան եկած մի շարք մարդիկ, որոնք ևս ցանկացել են Երևանում բարձրահարկ շենքեր կառուցել, բայց քաղաքապետարանը մերժել է։
Նույն Քաղաքապետարանում այնքան պարգևավճար է բաժանվել, որ թվերը անհնար է հաշվել, նաև կարող եմ Հայկ Մարությանի և իր կողմից վարչական շրջանի ոմն ճիճվի, որ համայնքի ղեկավար է նշանակել, երկուսի ձեռքից բռնել և մեկ առ մեկ ցույց տալ, թե Երևանը մինչ օրս ինչ աղբի մեջ է։
Հայկ Մարությանը երևի իր տաղանդով էլ կհերքի, որ 3.5 տարվա մեծ մասը անցկացրել է Չեխիայում, Երևանը թողնելով ավտոպիլոտի վրա։ Հա չասեմ նաև, որ Հեղափոխության սկզբունքներից է եղել ոչ միայն սերժին մերժելը այլ նաև սերժի դրածոներին, որոնք մինչ օրս վխտում են Քաղաքապետարանոպմ, ու շատ շատ տեղեր, ես չեմ ասում, որ մնացած կառույցներում իդեալական են, քանի-որ այժմ խոսքը միայն Երևանի Քաղաքապետարանի մասին է։
Ու եթե Հայկ Մարությանին զանգել և ասել են, որ էսինչը քոչին ու սերժին է սատարում, ապա պետք է նրան հեռացնես, ապա այդ զանգողին ես միայն ողջունում եմ, քանզի սերժին ու քոչին սատարողների արդյունքն է, որ էս Երկիրը երկիր չի դառնում, նրանք բոլորը պետք մաքսիմալ ազատվեն իրենց աշխատանքներից և իրենց տեղերը զիճեն նվիրյալ խելացի նոր կադրերով։ Առողջ եղեք, իսկ դերասանական մեծ տաղանդի համար էլ Հայկ Մարությանին կարելի է գնահատել 10 միավորով և վերջում ծափահարել»։