Հայկ Մարությանն ի վերջո բացահայտ խոսել է իր և իշխող ուժի ներկայիս փոխհարաբերությունների մասին՝ ներկայացնելով որոշ դրվագներ այն մասին, թե ինչու է սրվել իր երբեմնի քաղաքական թիմի անդամների միջև հարաբերությունները։
Նա ասել է, որ դեռ նախապատերազմական շրջանում է նպատակադրվել հեռանալ ՔՊ կուսակցությունից, քանի որ նրա համար անընդունելի է եղել այդ քաղաքական միավորի գործունեությունը։
Նա մանրամասնորեն պատմել է, թե ինչպես է պատերազմից հետո իր կուսակցության անդամակցությունից իր հեռանալու մասին դիմումը տվել Ս․ Պապիկյանին՝ խոստանալով, որ այդ մասին հրապարակային չի հայտարարի, քանզի չի ցանկացել, որ այն դառնա հայտնի ուժերի շահարկումների թեմա։
Քաղաքապետը ներկայացրել է այս տարիների ընթացքում իր աշխատանքի սկզբունքները՝ վստահեցնելով, որ միակ նպատակը երևանցիների կյանքի որակը բարձրացնելն է, ու դա լավ չէ, դա նորմալ է։ Հայկ Մարությանի ուշագրավ ելույթի մանրամասները՝ կցված նյութի մեջ։