Ահա թե ինչպիսի հուզիչ տեսանյութ է տեղադրել Մանկական եվրատեսիլի սոցհարթակը Մալենայի հայրենիք վերադառնալու մասին

Մանկական Եվրոտեսիլի գործող պաշտոնական սոցհարթակում մի գեղեցիկ տեսանյութ է տեղադրվել, որտեղ ներկայացվում և ցուցադրվում է, թե ինչպես են հայրենիքում համերկրացիները դիմավորել Մալենային։

Տեսանյութը բավականին հետաքրքիր ու հուզառատ է ստացվել։ Մալենային եկել են դիմավորելու շատերը։ Տեղում է նաև իշխանական թևի ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանը։ Նա մոտենում և շնորհավորում է Մալենային։

Ներկաներից ոմանք հայկական եռագույնով են եկել, շատերը շքեղ ծաղկեփնջեր ու նվերներ են բերել հաղթած աղջնակին, իսկ մեկն էլ իր հետ բերել է Մալենայի դիմանկարը, որն ինքն է նկարել։

Մալենան հայտնվել է եռագույնով փաթաթված։ Նա ևս հուզված է։ Հետո խոստովանել է, որ իր համար անակնկալ է եղել օդակայանում այդ ժամին այդքան մեծ բազմության առկայությունը։ Նրանց օդանավը վայրէջք է կատարել կեսգիշերից հետո։

Եվրոտեսիլյան սոցհարթակում տեղադրված հուզառատ ու գեղեցիկ տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: