Այն, որ Միհրանը և Արփին հետևողական և շատ ուշադիր ծնողներ են, երևում է նրանց սոցհարթակային ակտիվությունից։
Նրանց հարթակները լի են փոքրիկ Ռոբերտի ներկայությամբ կադրերով, ինչից էլ կարելի է ենթադրել, որ աշխատանքային բազմազբաղությունը չի խանգարում նրանց ժամանակ հատկացնել նաև Ռոբերտին։
Ռոբերտի նկատմամբ այս հետևողականությունը հասկանալի է, որ առաջիկայում լուրջ ազդեցություն է ունենալու երեխայի զարգացման գործում։ Երաժշտության և արտիստական միջավայրում մեծացող Ռոբերտն արդեն իսկ ցուցադրում է արդ ազդեցությունների արդյունքները։
Միհրանն իր սոցհարթակում իր և Ռոբերտի մասնակցությամբ մի ուշագրավ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Ռոբերտը փորձում դաշնամուր նվագել, իսկ Միհրանը ձայնակցում է նրան։ Երաժիշտ հարը ամեն կերպ փորձում է իր ձայնը ներդաշնակել որդու հնչեցրած նոտաների հետ։
Արդյունքում բավականին հետաքրքիր տեսարան է ստացվում։ Միհրանի և Ռոբերտի մասնակցությամբ այդ ուշագրավ տեսարանը պատկերող տեսանյութը՝ կից։