Կարեն Ասլանյանը խոսել է Ոստիկանությունում հայտնվելու պատճառի, ամուսնանալու, 2000$ գնման մասին

Սիրված արտիստներից Կարեն Ասլանյանը բացառիկ անկեղծ զրույց է ունեցել Ամալյա Հովհաննիսյանի հետ՝ պատմելով հետաքրքիր դրվագներ իր կյանքի որոշ մանրամասների մասին։

Կարենը նշում է, որ իր համար ամենից կարևոր հանգամանքը սիրելու հանգամանքն է։ Նա իր կյանքի բոլոր կարևոր ընտրությունները կատարում է սիրելով․ եթե չսիրի, չի երգի ու ներկայացնի որևէ երգ, չի հագնի որևէ հագուստ, չի ամուսնանա կամ ընկերություն անի որևէ աղջկա հետ։

Կարենը չի թաքցնում, որ պատանեկության տարիներին եղել են տղայական վեճեր, որոնց պատճառով նա հայտնվել է ոստիկանական բաժանմունքում։ Նա առաջին դասարան է գնացել Ռուսաստանում՝ առանց իմանալՈւ ռուսերեն։

Հետո վերադարձել ու հայկական դպրոցում է շարունակել ուսումը։ Նա խոստովանում է, որ հայրն արել է ամեն ինչ, որ իրենք շարունակեն ապրել Հայաստանում։ Դժվարին ու ճգնաժամային իրավիճակները նրանք համատեղ են իրականացրել։

Կարենի կյանքի կարևոր իրադարձությունների մասին իմանալու համար կարող եք դիտել ստորև կցված նյութը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: