Այսօր ՀՀԿ անդամները հավաքվել են մի հարկի ներքո, քանի որ հրավիրվել է ընդհանուր համագումար։ Համագումարի ժամանակ խոսել են տարբեր մասնակիցներ՝ վերլուծելով ներկայիս իրավիճակը երկրում։
Նիստի ժամանակ հիմնական ելույթ ունեցողներից մեկն էլ Սերժ Սարգսյանն է եղել, ով եկել է Աննա Մկրտչյանի ուղեկցությամբ։ Նա նշել է, որ ինքը նեղացած չէ, քանի որ չի կարելի սեփական երկրից ու ժողովրդից նեղանալ։
Ս․ Սարգսյանի հնչեցրած խոսքը համեմված է եղել ժողովրադական առած-ասացվածքներով։ Նա ասել է, որ ոչ ոք չէր խնդրել նախիրի մեջից գնալ և ամենաուժեղ զռացող էշի ճակատը պաչել։
Համագումարի բացումն արել է կուսակցության մասնակիցներից մեկը՝ հայտնի երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով հենց սկզբից սկսել է երգել ՀՀ օրհներգը։ Օրհներգը լսելով՝ համագումարի բոլոր մասնակիցները ոտքի են կանգնում՝ հոտնկայս լսելով օրհներգը։
Շուշան Պետրոսյանի հուզառատ ու հզոր ելույթը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։