Էս սարն իմն է, էս ծառն իմն է․ Սիլվա Հակոբյանի դստեր մասնակցությամբ զվարճալի տեսանյութ

Սիլվա Հակոբյանի աստղային դստրիկը օրեցօր ակտիվանում և ինքնադրսևորվում է։ Այս անգամ նա վերցրել է իր մայրիկի մազերի համար նախատեսված հարթուկը և դիմում է ինչ-որ ձյաձաների, ինչպես ինքն է մեկնաբանում իր արարքը։

Միլան կանգնել է իրենց տան պատշգամբում և բղավելով խոսում է ինչ-որ երևակայական մարդկանց հետ՝ հորդորելով, որ չանեն։ Երբ մայրը հարցնում է, թե ում վրա է նա այդպես բարկացած, Միլան պատասխանում է, որ ձյաձյաների։

Այսպիսով՝ Սիլվա Հակոբյանը ցույց է տալիս, թե ինչպես է ձևավորվում Միլայի խոսքը, և առհասարակ բնավորությունը, որը, ինչպես հասկանալի է դառնում նյութից, բավականին կտրում է։ Միլայի մայրիկը տեսանյութը Միլայի անունից հետևյալ կերպ է մեկնաբանել․

«Էս սարն իմն է, էս ծառն իմն է»։ Միլայի մասնակցությամբ զվարճալի տեսանյութը, որը կօգնի փոքր-ինչ ցրվել առօրյա տարտամ հոգսերից, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: