Ահա թե ինչպես են ցնծում մեր զինվորները Մալենայի հաղթանակի պահին․ անասելի հուզիչ տեսանյութ

Ցանկացած հաղթանակ դրական ու ոգևորիչ զգացողություններ է պարգևում։ Եթե հաղթանակը վեր է բարձրանում անձերից և ընդգրկում ավելի մեծ տարածություններ՝ երկրներ, ապա բազմապատկվում է հաղթանակի բերկրանքը։

Մալենայի նախօրեի հաղթանակը մեծ ցնծություն, ուրախության արցունքներ և ֆանտաստիկ տրամադրություն է հաղորդել շատերին։ Շատերն իրենց տրամադրությունն արտահայտեցին սոցհարթակներում՝ ասելով, որ իրենք կանխազգում էին տաղանդավոր աղջնակի հաղթանակը։

Հատկանշական է, որ այս հաղթանակուվ ցնծացել են նաև հայ զինվորները, ովքեր հետևել են մրցույթի ուղիղ եթերին։ Զինվորների ցնծության պահը նկարահանել են և տեղադրել սոցհարթակում։ Այդ տեսանյութն իր էջում կիսել է նաև հանրահայտ երգչուհի Սիլվա Հակոբյանը։

Սիլվան մասնավորապես գրել է հետևյալը․ «Վերջին ժամանակներս հայ ազգն էսպես չէր ցնծացել։ Շնորհիվ Մալենայի, դա այսօր իրականություն դարձավ։ Շնորհավորում եմ բոլորիս, ուռաաաա»։

Զինվորների ցնծության ֆանտաստիկ տեսարանը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: