Խորեն Լևոնյանը խորիմաստ ու հետաքրքիր նոր երգի պրեմիերա է ներկայացրել

Շաբաթներ առաջ երգարվեստին նվիրվելու իր որոշման մասին հայտնած Խորեն Լևոնյանը նոր ստեղծագործություն է ներկայացրել, որը մեր անցած վերջին օրերի նրա և նրա ընկերների ապրումների մասին է։

Խորենը մի առիթով խոստովանել է, որ իրենց մեծ ջանք ու եռանդ է պահանջվում իր և ընկերների ասելիքը երգի միջոցով արտահայտելու համար, սակայն նա չի հուսահատվում և չի վհատվում։

Խորենը հայտնել էր, որ իր ներկայացրած երգերի խոսքերը հիմնականում գրվել են սահմանային գոտիներում՝ տեղում տիրող ապրումների տպավորությունների ներքո։ Խոսքերիը հեղինակել է հանրահայտ դերասան Իշխան Ղարիբյանը։

Խորենի ներկայացրած նոր գործը կոչվում է «Պայքար»։ Երգում խոսվում է պայքարի անհրաժեշտության մասին։ Ընդ որում, հատկապես կարևորվում է պայքարը, որը տարվում է ոչ թե հայրենիքից դուրս, այլ հենց հայրենիքում։

Խոսվում է այն մասին, որ հասանելի են գաղթի տոմսերը, սակայն սկզբունքային որոշում է կայացվում արարել հայրենի տանիքի ներքո։ Խորենի ներկայացրած նոր գործը՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: