Գարեջրով գերմանական ապուր՝ յուրահատուկ համ ու հոտով

Գերմանական խոհանոցն առաջին հերթին ասոցացվում է նրբերշիկի ու գարեջրի հետ, բայց և գերմանացիները յուրահատուկ ապուրներ են պատրաստում՝ դե իհարկե, գարեջրով։ Անպայման ճաշակեք։ Հաստատ կզգաք գերմանական յուրօրինակ խոհանոցի համը։

Պատրաստման եղանակը

Արգանակի կեսը և կարտոֆիլի 1/3-ը եփել 15 րոպե։ Ավելացնել մանանեխը և բլենդերով պյուրեի վերածել զանգվածը։ 15 րոպե տապակելով՝ բեկոնը մի կողմ դնել, յուղի վրա տապակել գազարը, դափնու տերևը, սոխը, կարտոֆիլը, համեմի սերմը։

4 րոպեից լցնել գարեջուրը՝ եռացնելով 2-ից 4 րոպե։ Ավելացնել արգանակը և պյուրեի զանգվածը։ Կամացացնել կրակը և կափարիչը հանած եփել 6-8 րոպե։ Լցնել ափսեների մեջ՝վրան դնելով բեկոնը՝ խրթխրթացրած։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: