«Մենք՝ մանկավարժներս, որ ձեզանից քիչ ենք ստանում, պահանջենք աշխատավարձի բարձրացում և ձեր երեխաների համար ուսման վարձի բարձրացում, ո՞նց կնայեք նման քայլին․․․»

Երևանի ավագանու անդամ և նաև դասախոս Իզաբելլա Աբգարյանը վարորդների այսօրվա սաբոտաժի և բոյկոտի առիթով գրում է հետևյալը․ «Էն որ շատերս նախանձեցինք 15 օրվա համար 260 000 դրամ աշխատավարձին:

Որպես Երևանի ավագանու անկախ անդամ լիովին սատարում եմ քաղաքակիրթ վճարման ձևի + վարորդի ֆիքսված աշխատավարձի նոր եղանակին և գտնում եմ, որ մեկ քայլ նահանջ դեպի հին ձևեր չպետք է լինի:

Որպես դասախոս, վարորդներին հարց եմ ուզում տալ. եթե մենք՝ մանկավարժներս, որ ձեզանից քիչ ենք ստանում, պահանջենք աշխատավարձի բարձրացում և ձեր երեխաների համար ուսման վարձի բարձրացում, ո՞նց կնայեք նման քայլին:

Իսկ եթե գործադուլ անենք, ձեր երեխաները մնան առանց ուսմա՞ն: Տա Աստված, այնքան հարստանա համայնքը ու այլ հոգսեր չունենա, որ ձեր աշխատավարձն էլ ավելի նախանձելի դառնա: Բայց այս իրավիճակում սաբոտաժն անընդունելի է և անհասկանալի»,- իր հրապարակումը եզրափակում է Իզաբելլա Աբգարյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: