Սիլվա Հակոբյանի հայրիկի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես է նրան շնորհավորել Սիլվան

Հանրահայտ երգչուհի Սիլվա Հակոբյանը, ով աչքի է ընկնում համացանցային անմիջականությամբ ու բաց լինելով։ Երգչուհին չի խուսափում անձնական հարցերի շուրջ բաց ու անմիջական հրապարակումներ անելուց։

Այսօր Հակոբյանների ընտանիքում օրը տոնական է։ Ընտանիքի հայրը՝ հանրահայտ պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը նշում է ծննդյան տարեդարձը։

Նա իր կազմակերպչական հմտությունների շնորհիվ կարողացել է ոչ միայն հանրահայտ դարձնել իր դուստրերին, այլ նաև նպաստել, որ նրանք համագործակցեն ոլորտի արտերկրյա գործընկերների հետ։

Նրա ծննդյան օրվա առիթով Սիլվան տեղադրել է հայրիկի լուսանկարը՝ գրելով հետևյալը․ «Բոլորին հասնող, բոլորի ցավով ապրող,անսահման բարի սրտով իմ Պապա, Ծնունդդ Շնորհավոր։

Աստծուց միայն մի բան եմ խնդրում, որ քեզ լիքը առողջություն տա, մնացած ամեն ինչ միասին կստեղծենք ու էլ ավելի կկատարելագործենք։ Սիրում ենք քեզ ամբողջ սրտով»։

Նշենք, որ Հակոբը վերջին շրջանում առողջական որոշակի խնդիրներ ուներ, ինչի պատճառով էլ հայտնվել էր հիվանդանոցում, սակայն այժմ տանն է՝ ընտանիքի անդամներով ու թոռներով շրջապատված։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: