«Հնարավորինս շատ տարածեք»․ Սիլվա Հակոբյանը նոր հրապարակում է արել

Սիլվա Հակոբյանը նոր ստեղծագործության պրեմիերայով է հանդես եկել, որը վերնագրված է «Հարսանիքն է Ձեր»։ Երգը, ինչպես հասկանալի է դառնում վերնագրից, ստեղծվել է կոմերցիոն նպատակներով, հարսանեկան արարողությունների ժամանակ կատարելու համար։

Երգը աշխույժ, ռիթմիկ գործ է, որը տրամադրություն է բարձրացնում։ Երգչուհին իր սոցհարթակում տեղադրել է երգի տեսահոլովակը և գրել է հետևյալը․ «Սիրելի հետևորդներ, ձեզ եմ ներկայացնում իմ նոր երգը։ Լսեք, հնարավորինս շատ տարածեք ու չմոռանաք գրել նաև ձեր կարծիքը»։

Հատկանշական է, որ այս երգը ընտանեկան համագործակցության արդյունքում է ծնվել։ «Հարսանիքն է Ձեր» երգի երաժշտությունը այս անգամ Սիլվայի եղբայրը՝ Էդգար Հակոբյանն է հեղինակել, իսկ խոսքերը՝ ինչպես միշտ՝ Սիլվայի քույրը՝ Մանեն։

Երգի գործիքավորմամբ նույնպես զբաղվել է Սիլվայի եղբայրը՝ Էդգարը։ Սըորև կցված նյութի մեջ ներկայացնում ենք Սիլվայի նոր երգը, որը լսելուց հետո կարող եք գրել նաև ձեր կարծիքը երգի մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: