«Իմ խենթ ու թանկ ընկեր». ո՞ւմ ծննդյան օրն է ռոմանտիկ տեսանյութով շնորհավորել Իննա Խոջամիրյանը

Իննա Խոջամիրյանի անվան շուրջ պտտվող խոսակցություններից մեկն էլ երիտասարդ ու ինքնատիպ արտիստ Արսեն Միքայելյանի հետ ունեցած հավանական սիրավեպի մասին ասեկոսեներն են։ Իրենց վերագրվող սիրավեպին երկու արտիստերն էլ ժխտողական պատասխաններ են տվել։

Արսենը ծնունդով գյումրեցի է։ Նա հիմնականում հանդես է գալիս թատրոնի բեմում, իսկ իրեն հայտնիություն բերած «Թղթե երազանքը» հեռուստասերիալը նա բացառություն է համարում։

Իննան իր սոցհարթակում Արսենի ծննդյան օրվա առիթով ռոմանտիկ տեսանյութ է տեղադրել իր և Արսենի մասնակցությամբ՝ գրելով հետևյալը․ «Շնորհավոր ծնունդդ, իմ խենթ ու թանկ ընկեր։

Ուզում եմ սիրված և գնահատված լինես ըստ արժանվույն, որովհետև դու արժանի ես, արժեքավոր ես, դու արժեք ես ու բացառիկ տեսակ»։

Իննայի տեղադրած տեսանյութում երևում է, թե ինչպես են գիշերով Իննա և Արսենը լապտերի լույսերի ներքո խենթ պարում և վազում փողոցում։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: