Ի՞նչ է տեղի ունեցել Մոսկվայում կազմակերպված հայտնի «Տաշի Շոու»-ի ժամանակ և ինչպե՞ս են հանդես եկել հայ հայտնիները

Տարիներ շարունակ ավանդույթ դարձած «Տաշի Շոու» անունով ծրագիրը, որն անցկացվում է Մոսկվայում, վերջին տարիներին համավարակի և պատերազմական իրողությունների պատճառով չէր կազմակերպվում։

Այս տարի վերսկսվել է ծրագրի գործունեությունը։ Հայաստանից ավանդույթի համաձայն շատ հանրահայտ դեմքեր, երգարվեստի ներկայացուցիչներ են ներկա գտնվել շոու ծրագրին։

Ծրագրի շրջանակներում հանրահայտ դեմքերը հանդես են գալիս ուրախ և երաժշտական համարներով, որոնք էլ ցուցադրվում է Նոր Տարվա երեկոյան՝ բարձրացնելով բոլորի տրամադրությունները։

Հայ հայտնիներից շատերն իրենց սոցհարթակները ողողել են Մոսկվայի բեմից արված կադրերով, նույնիսկ ցույց են տվել կուլիսային տեսարաններ, որոնք չեն հայտնվելու եթերում։

Նշենք, որ երգարվեստի հայ հայտնիները բավականին շքեղ կերպով են ներկայացել։ Նրանք հետաքրքիր լուծումներ են տվել իրենց կերպարներին։

Առանձնահատուկ շքեղ կերպարով և իրենց ակտիվությամբ աչքի են ընկնում այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Լուիզա Ներսիսյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Կարապետյանը և այլք։ Մոսկովյան ելույթների կուլիսային դրվագները՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: