«Ես իմ կլասիկ ցավը տանեմ…» Մկրտիչ Արզումանյանի գրառումը և Էդմոն Մարուքյանի արձագանքը

Մկրտիչ Արզումանյանը, ով օրվա մեջ գոնե մեկ անգամ հանդես է գալիս հումորային մեկնաբանությամբ լուսանկարով, մի նոր լուսանկար է տեղադրել, որտեղ կրում է դասական կոստյում։ Այս լուսանկարին կից Մկրտիչը գրել է․ «Ես իմ կլասիկ ցավը տանեմ…»։

Այս գրառումը տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել։ Օգտատերերը հիմնականում նրան խրախուսական խոսքերով են ոգևորել։ Օգտատերերից մեկը գրել է․ «Մկոն ճիշտ էր, ոմանք սխալվեցին։ Իմ լավ ընկեր միշտ մնաս էդ բարձունքում»։

Այս հրապարակմանը անդրադարձել է նաև Էդմոն Մարուքյանը, ով տարիներ առաջ բանավեճերից մեկի ժամանակ իրեն բնորոշեց որպես «կլասիկ պատգամավոր», ինչին ի պատասխան նրա քաղաքական հակառակորդ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Ես քո կլասիկ ցավը տանեմ»։

Էդմոն Մարուքյանը Մ․ Արզումանյանի նկարի և գրառման տակ գրել է՝ Հարյուր տոկոս։ Այս մեկնաբանությունն իր հերթին բազմաթիվ արձագանքների է արժանացել։ Օգտատերերը նկատել են, որ «կլասիկ» բառը հենց Էդմոն Մարուքյանի անվան հետ է ասոցացվում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: