«Գրել է՝ գիտես թե էդ երեխաներդ որ կենդանի երաժշտություն լսե՞ն, դեմքի գույները պիտի փոխվեն, ոնց սև կան, էդպես էլ մնալու են․․․» տխուր իրականություն

Նարե Աթոյանը գրում է․ «Ուրեմն, երեկ ասի լրահոսը մի քիչ թերթեմ, տեսնեմ ինչ են գրում, մի նյութ աչքովս ընկավ, որն ասում էր, թե Քիմ Քարդաշյանը դաշնակահար է վարձել, ով մինչև տոների ավարտ իր երեխաների համար առավոտյան ժամերին ամանորյա թեմայով երաժշտություն է նվագելու, որպեսզի իր երեխաները կենդանի երաժշտություն լսեն։

Մտածեցի՝ ինչ գեղեցիկ երևույթ է, մենք նույնիսկ հազվադեպ չենք կարողանում երեխաներին կենդանի համերգների տանել, քանի որ էդ ռաբիզը, էս աղբն էնքան է արմատները տարածել, որ դասական, կենդանի կատարումների պահանջարկ չկա, հատկապես ՀՀ այլ քաղաքներում, դե Երևանը հաշվի մեջ չէ, որպես մայրաքաղաք, մշակութային կյանքն էլի ակտիվ է, ու չգիտեմ ոնց, ձեռքս գնաց էդ անտեր մեկնաբանություններին, ու սարսափեցի։

էս մեր ազգի մեջ մի տեսակ կա է, որ ամեն գնով իր ներսի չարությունը, իր չստացված կյանքի մաղձը չգիտի ոնց թափի, ում վրա թափի, առաջներում երևի թաղի, գյուղի ակտիվ, տարբերվող անձանց վրա էին թափում, հիմա գործները հեշտացել է, ձմեռ օրով էլ չեն վազի սրա- նրա տուն, կամ չեն նստի բակերում՝ բամբասելու, սրա նրա վրայից անուններ կպցնելու, հիմա նստում են էկրանի առաջ ու ըհը, իրենց ներսի մաղձը թափելու անսպառ միջավայր։

Հիմա էս Քիմին ինչ ձևով ասես վիրավորում են՝ էլ *ոռնիկ, էլ՝ լիրբ, ու էս շարքի ամենավատ բառերը, մեկն էլ գրել է՝ գիտես թե էդ երեխաներդ որ կենդանի երաժշտություն լսե՞ն, դեմքի գույները պիտի փոխվեն, ոնց սև կան, էդպես էլ մնալու են։ Սարսափ, չեմ ալարում, մտնում եմ մի քանիսի էջերը նայեմ, տեսնեմ սրանք իրակա՞ն են, թե ամեն դեպքում կեղծ էջեր են, բայց ի՞նչ կեղծ, մեկը՝ ՀՀ էս քաղաքից, մյուսը՝ էն քաղաքից, էն գյուղից, ու ի՞նչ, էս տեսակը, մարդ չգիտի էլ ինչ անուն տա, որ սրանց մեկ բառով նկարագրի, էս տեսակը, ապրում է մեր շրջապատում, մեր կողքին, ու երևի հաշիվ էլ չկա, թե սրանք իրական կյանքում քանի — քանի ընտանիք են կործանել ու կործանում։

Ամենա- ամենավատ բանը էս կյանքում չարացած, տգետ, չկայացած մարդկանց բամբասանքն է, որ իսկապես կարող է գեղեցիկ երևույթները՝ ընտանիք, ընկերություն, մտերմություն կործանել, քանդել, ավիրել։ ՉՀԱՎԱՏԱԼ ՉՀԱՎԱՏԱԼ, ՉՀԱՎԱՏԱԼ նմաններին։ Ճիշտը մեկն է, պետք է գտնել այն։

հ.գ. Դե Քիմն էլ կարողա տուժի, հանկարծ էս տխեղծ երևույթների գրածները կարդա, նեղվի ու չեղարկի իր գաղափարի իրականացումը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: