«Վույ- աման, մեռե՞լ է, դեռ ո՞ղջ է, որքա՞ն ծանր՝ մահացո՞ւ, թե՝ դեռ կապրի․․․»

Մարգարիտ Եսայանը գրում է․ «Մի վերնագիր աչքովս ընկավ, տեքստը չկարդացի, վերնագիրը սա է Քաղաքացին ծանր վիրավորանք է հասցրել վարչապետին։ Վույ- աման, մեռե՞լ է, դեռ ո՞ղջ է, որքա՞ն ծանր՝ մահացո՞ւ, թե՝ դեռ կապրի։ Ծիծաղելի մի եղեք։

Իսկ մեկ անգամ, գեթ մեկ անգամ քննե՞լ եք, թե վարչապետը անձամբ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության քա՞նի քաղաքացու եւ որքա՞ն մահացու վիրավորանք է հասցրել, էս դեպքում բառն առանց չակերտի։

Վիրավորա՞նք չէ, այդ քաղաքացու ընտրությունը չհարգելը եւ ընտրված համայնքապետերին ձերբակալելը, վիրավորա՞նք չէ, հայրենիքը թուրքին հանձնելը, վիրավորա՞նք չէ՝ զոհված զինվորների հարազատներին բռնել-քաշքշել-ասֆալտին ֆռելը, վիրավորա՞նք չէ կայացած բանակը քանդելը, վիրավորա՞նք չէ գերիներին ադրբեջանի ձեռքին թողնելը, հետո ՀՀ-ում կալանավորելը։

Վիրավորա՞նք չէ՝ երկրի բոլոր սահմաններում ադրբեջանական դրոշների առկայությունը, վիրավորա՞նք չէ ալիեւի նկրտումը՝ ամբողջ Հայաստանը վերցնել, եւ նույն ալիեւի հետ ճաշել-ժպտալը, վիրավորա՞նք չէ՝Արցախի հարցը ցեխին հավասարեցնելը եւ, ի վերջո՝ վիրավորա՞նք չէ Եռաբլուրը եւ տղերքի վրա փռած ցեմենտ-բետոնը։ Թե բա՝ քաղաքացին ծանր վիրավորանք է հասցրել վարչապետին։ Լո՞ւրջ եք ասում։ 17․12․2021։ Առայժմ՝ ՀՀ քաղաքացի Մարգարիտ Եսայան»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: