Սոսո Պավլիաշվիլին դստեր տարեդարձի կապակցությամբ ընտանեկան ջերմ լուսանկար է տեղադրել

Հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլին այն հանրային դեմքերից է, ով չի խորշում իր ընտանեկան միջավայրը, տոնական առիթները սոցհարթակներում ցուցադրել՝ սեփական ապրումների և հույզերի մասին պատմելով նաև հետևորդներին։

Սոսոյի ջերմ ընտանեկան առիթի և այդ առիթը ներկայացնող տեսանյութի պատճառը երգչի դուստրն է՝ Ելիզավետան, ով բոլորել է ծննդյան տասնյոթ տարին։ Տանը Ելիզավետային Լիզա են անվանում։

Ուղիղ եթեր միացնելով Լիզայի ծննդյան երեկոյից՝ Սոսոն ցույց է տվել, թե ինչպես են ընտանեկան ջերմ միջավայրում նշում դստեր տարեդարձը։ Նա ցույց է տվել, որ Լիզայի ծնունդին ներկա են նրա տատիկն ու պապիկը, ինչպես նաև հորաքույրը։

Սոսոն շնորհավորում է բոլոր նրանց, ովքեր լույս աշխարհ են եկել դեկտեմբերի տասներեքին՝ փառք տալով Աստծուն, որ տասնյոթ տարի առաջ այս օրը լույս աշխարհ եկել իրենց դուստրը՝ փոխելով կյանքն ամբողջությամբ։

Սոսոյի տեղադրած ընտանեկան ջերմ կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: