«Այսօր պիտի լրանար 44-ամյակդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված մեր կրտսեր որդի․․․» անասելի հուզիչ գրառում

Արցախյան երկու պատերազմներում երկու տղաներին կորցրած լրագրող Միքայել Հաջիյանը անմահացած արդու ծննդյան տարեդարձի առիթով գրում է հետևյալը․ «Շնորհավոր տարեդարձդ, Երվանդ, մեր սրտերի հերթական ցավ ու կարոտ։

Այսօր պիտի լրանար 44-ամյակդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված մեր կրտսեր որդի։ Ավանդույթի ուժով այսօր դարձյալ սեղան պիտի նստեինք՝ քեզ հետ, Ապրիլյանում նույնպես նահատակված Նորայրի՝ ավագ եղբորդ հետ, ընտանյոք հանդերձ, անասելի ուրախություն ապրեինք մեծ ու փոքրով։

Ավաղ, երկուսդ էլ ընտանեկան սեղանի շուրջ տոնախմբությունից գերադասեցիք հայոց Սուրբ-սրբոցի՝ Հող հայրենիի պաշտպանության, համազգային գոյապայքարի զոհասեղանը։ Աստծո լույսը թող հավետ շողա ձեր մատաղ հոգում, ձեր սուրբ շիրիմների վրա, մեր մարտիրոսված որդիներ՝ Նորայր ու Երվանդ։

Անչափելի խորը՝ անհատակ է ձեր կորստյան ցավը՝ մշտապես մորմոք, անբուժելի, բայց եւ հաստատուն ասում ենք՝ մենք հպարտ ենք ձեզնով՝ Հաջյան գերդաստանի եւ համայն հայ ազգի հերոս զավակներ։ Մեր ծնողական խոնարհումը ձեզ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: