Այս սուֆլե-տորթը հալչում է բերանի մեջ․ անպայման փորձեք

Նարնջով ու սերուցքային պանրով այս հրաշք սուֆլեն հալչում է բերանի մեջ, իսկ համը մնում է հիշողությունում։

Անհրաժեշտ է

Ձու՝ 2 հատ

Ալյուր՝ 100 գ

Շաքարի փոշի՝ 100 գ

Կարագ՝ 40 գ

Կիտրոնի քերուկ՝ 1 թ/գ

Կիտրոնի հյութ՝ 1 թ/գ

Փխրեցուցիչ 0.5 թ/գ

Աղ՝ մեկ պտղունց

Սուֆլե

Սերուցքայի պանիր՝ 500 գ

Սերուցք՝ 400 գ

Ջեմ սև հաղարջի՝ 100 գ

Նարնջի ջեմ՝ 100 գ

Նարինջ

Շաքարի փոշի՝ 50 գ

Ժելատին՝ 30 գ

Վանիլին

Ինչպես պատրաստել

Սպիտակուցը և շաքարափոշին հարել՝ մինչև փրփուր դառնալը։ Ավելացնել կիտրոնի հյութ և 2 դեղնուց, հարել: Մաղել ալյուրը և խառնել փխրեցուցիչի հետ: Միավորել ձվա-շաքարային զանգվածի հետ, բահիկով խառնել՝ մինչ միասեռ դառնալը։ Ավելացնել լիմոնի քերուկը և հալեցված կարագը (սառեցված)։ Խառնել խմորն ու լցնել կաղապարի մեջ։ Ջեռոցը միացնել 180°C և թխել 25 րոպե։ Սառեցնել։ Ժելատինի վրա լցնել ոչ մեծ քանակությամբ սերուցք և թողնել ուռչի։

Պանիրը, շաքարի փոշին և վանիլինը հարել՝ մինչ ուռչի։ Ներմուծել սերուցքը՝ շարունակելով հարել մինչ պնդանա։ Ժելատինը հալեցնել գոլորշու վրա։ Պանրային զանգվածը բաժանել 3 մասի։ Մեկը խառնել նարնջի ջեմի հետ, երկրորդը հաղարջի ջեմի հետ, երրորդը՝ թարմ նարնջի։ Յուրաքանչյուրը խառնել ժելատինի հետ։

Հավաքել տորթը բացովի օղակով։ Խմորաշերտի վրա դնել թարմ նարնջայն զանգվածը ու 20րոպեով տեղափոխել սառնարանը։ Ապա դնել հաղարջային զանգվածն ու կրկին 20րոպեով՝ սառնարան։ Վրայից հավասարեցնել նարնջի ջեմով զանգվածով ու դնել սառնարանը մի քանի ժամով։ Զարդարել՝ ըստ ցանկության։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: