Հայտնի ու տաղանդավոր դերասան Արմեն Մարգարյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ դերասանի և նրա գեղեցիկ ընտանիքի մասին

Հանրահայտ դերասան Արմեն Մարգարյանն այսօր բոլորում է ծննդյան հիսուն տարին։ Նա դեռ մանուկ հասակից հետաքրքրվել է դերասանությամբ, հաճախել է թատերական խմբակ, իսկ տասը տարեկանում նկարահանվել է ֆիլմում։

Խորեն Աբրահամյանի ղեկավարած խմբում դերասանական արվեստ ուսանելուց հետո նա հրավիրվում է Սունդուկյանի անվան թատրոն և այնտեղ է սկսում աշխատել։

Նա շուտով սկսել է հանդես գալ նաև ֆիլմերում, իսկ հեռուստատեսությունում աշխատել և աշխատում է որպես կրկնօրինակող դերասան։

Արմենը հաճախակի է հանդես գալիս հեռուստանածագծերում, սերիալներում՝ արժանանալով լավ գնահատանքի։ Արմենն ունի գեղեցիկ ընտանիք։

Նա ամուսնացած է Սուսաննա Գրիգորյանի հետ։ Սուսաննան մասնագիտությամբ վարսահարդար է և ոճաբան, ով աշխատում է նաև հայտնի շոուբիզնեսային դեմքերի հետ։

Նրանք երկու տղաներ ունեն՝ Ավետիսը և Հարությունը, ովքեր հետաքրքրվում են բասկետբոլով։

Արմենի երկու տղաներն էլ խաղում են բասկետբոլի հայկական թիմում։ Արմենը հաճախ է իր հարցազրույցներում խոսում ընտանիքի, տղաների մասին՝ շեշտելով, որ հպարտանում է տղաներով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: