Սիրեմ գ Ձեզի․ ո՞ւմ է ուղղված Շպռոտի հուզառատ խոսքը

Շպռոտը, որ պարբերաբար անդրադառնում է ներհայաստանյան անցուդարձին, բավականին բարկացել է, քանի որ իր արտահայտած ինչ-ինչ մտքերի համար Ն․ Փաշինյանի համակիրները նրան կոպիտ են արձագանքել ու վիրավորել։

Շպռոտը վստահեցնում է, որ ինքը ոչ ոքի կողմից էլ չէ։ Նա զարմանում է, թե ինչպես են մարդիկ մտածում, ինչու չեն վախենում այն մտքից, որ թշնամին սահմանին է, մտել է հայկական տարածք։

Շպռոտը հիշեցնում է այն խոսքերը, որ նախկինների օրոք մարդիկ կաշկանդված են եղել, վախեցել են բիզնես անել, բայց հիմա ազատ անում են՝ առանց դրանից զրկվելու մտավախության։

Համաձայնելով այդ փաստարկի հետ, որը նաև իր ընկերներից է լսել՝ Շպռոտը նորից է հիշեցնում, որ հիմա սահմանին թշնամին է։ Ամեն դեպքում Շպռոտը իր սերն է խոստովանում բոլոր հայ կանանց՝ ասելով, որ իր մայրն ու մորաքույրն էլ են հայ։

Շպռոտի պատրաստած տեսանյութը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: