Ժաննա Բուտուլյանը հայտնվել է հիվանդանոցում. ի՞նչ է պատահել դերասանուհուն

Հանրահայտ դերասանուհիներից Ժաննա Բուտուլյանը մեր ամենաաշխատասեր արտիստուհիներից է։ Նրան շատ հաճախ կարելի է տեսնել տարատեսակ հեռուստանախագծերի, սերիալների ու սիթքոմերի շրջանակներում։

Ժաննան հիմնականում հանդես է գալիս երիտասարդ ու հետաքրքիր բնավորություն ունեցող կերպարների դերերում։ Դերասանուհին համագործակցում է հիմնականում Արմենիա հեռուստաընկերության հետ՝ նկարահանվելով այդ հեռուստաընկերությամբ հեռարձակվող ուշարժան նախագծերում։

Ժաննային հեռուստադիտողն ու դերասանուհու երկրպագուները միշտ սովոր են տեսնել խնամված, աշխույժ և ակտիվ կերպարում։ Սակայն վերջերս Ժաննան հիվանդանոցում է հայտնվել, ինչի մասին հենց ինքն էլ տեղեկացրել է իր հետևորդներին։

Ժաննան տեղադրել է լուսանկարներ, որոնք արվել են հիվանդանոցային սենյակներում։ Հայտնի է, որ դերասանուհուն վերջերս վիրահատության են ենթարկել, սակայն հայտնի չէ, թե մասնավորապես ինչ վիրահատություն է արվել և ինչու։

Ինչևէ, միանալով Ժաննայի երկրպագուների, սոցհարթակի հետևորդների հղած առողջության բոլոր մաղթանքներին, մենք ևս դերասանուհու առողջություն և շուտափույթ ապաքինում ենք բարեմաղթում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: