Համեղ տնական տորթ՝ թթվասերով․ անպայման փորձեք

Թթվասերից պատրաստված տորթն ուղղակի հիասքանչ է, չափավոր խոնավ, փափուկ և շատ համեղ։ Պատրաստվում է ընդամենը 30-40 րոպեում:

Անհրաժեշտ է

Շաքարավազ՝ 120-150 գ

Թթվասեր՝ 250 գ

Փխրեցուցիչ՝ 10 գ

Կակաո՝ 10 գ

Ալյուր՝ 180 գ

Կրեմի համար

Թթվասեր 20 տոկոս յուղայնությամբ և ավելի 400 գ

Շաքարի փոշի՝ 1-2 ճ/գ ըստ ցանկություն

Վանիլին՝ 10 գ

Պատրաստման եղանակը

Ձուն և շաքարավազը հարել մինչ սպիտակ զանգվածը՝ ավելացնելով աղը։ Ալյուրն ու փխրեցուցիչն ավելացնել ձվա-շաքարային զանգվածին: Խմորը բաժանել երկու մասի՝ 2/3 և 1/3։ 2/3-ին ավելացնել կակաո։ Սպիտակ խմորը թխել յուղված կաղապարի մեջ 180 աստիճանի ներքո՝ 10-12 րոպե, իսկ շոկոլադայինը՝ 16-18 րոպե:

Փորձեք ատամի փայտիկով․ եթե ատամի փայտիկը չոր է, պատրաստ է, թաց է՝ մի փոքր էլ է պետք թխել: Թողեք խմորները սառչեն: Թթվասերը խառնել շաքարի փոշու և վանիլինի հետ: Շոկոլադե բիսկվիթը կիսել երկու մասի՝ պատելով կրեմով: Բիսկվիթները հաջորդաբար դասավորել՝ պատելով կրեմով՝ զարդարելով խմորի փշրանքներով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: