«Միշտ էլ էս ենք եղել, էլի. պարզապես տափուկ ենք, թաքցրել ենք․ «Տափուկ»-ի վրա՞ էիք անկախ պետականություն կառուցում, թե՞․․․»

Ազատ Աբրահամյանը գրում է․ «Մոռացել ենք էդ ինչ է։ Կինո՜, թատրո՜ն, երաժշտությու՜ն, սիրտ ու հավե՜ս։ Մի ժամանակ մարդիկ նման վայրեր էին հաճախում նաև սիրտ ու հավես բժշկելու նպատակներով, էսօր նույնիսկ սիրտ ու հավես բժշկելու՝ սիրտ ու հավես չի մնացել։

Ու՞ր և ու՞մ օգտին է հոսում ժամանակը։ Պետություն, պետական համակարգ, հանրային կառույցներ։ Որտե՞ղ են փոխկապակցվածությունները։ Հանրային կյանքը քաղաքականությամբ ու կուսակցականությա՞մբ եք լցրել, հարգարժան՝ պետական այրեր։ Երկիր ու ժողովուրդ սիրելն է՞ս է։

Խելքը գլխին մեկից հարցրեք՝ ինչու՞ է շուրջն էսքան փոխվել։ Էսքան նեգատիվ՝ որտեղի՞ց ի հայտ եկավ։ Կասեն՝ «Միշտ էլ էս ենք եղել, էլի. պարզապես տափուկ ենք, թաքցրել ենք»։ Գիտեի՞ք, բա կրթեիք։

«Տափուկ»-ի վրա՞ էիք անկախ պետականություն կառուցում, թե՞ էդ հենց էն էր, ինչ շահավետ էր ձեզ։ Հիմա՝ ի սկզբանե, անկախությունից ի վեր, էս խեղված իրականության պատասխանատուները hանցագործներ չե՞ն։ Մի քանի սերունդներ էլ, ու էս աշխարհն ամբողջովին ռոբոտային կդառնա։ Նայեք ձեր շուրջը, մեկնարկներն արդեն տրված են։

Իսկ էդ մի քանի սերունդները հին աշխարհից մնացածներն են, որոնց դյուրին չէ՝ «բարձր տեխնալոգիաներով», սոց. կայքերով ու սմարթֆոնային կախվածություններով կերակրելը՝ թե նոր-հազարամյա՜կ է, ինչ կինո՜, ինչ թատրո՜ն, ինչ արվեստ ու մշակու՜յթ։

Գլոբալիստները գողանում են մարդկային բանականություններն ու փուլ առ փուլ ուղորդում դեպի արհեստական բանականություն։ Իսկ էդ հաջողում է հենց համատարած քաոսի ու տգիտության պայմաններում։ Հիմա պատասխանեք. -Ու՞ր,և ու՞մ օգտին է հոսում ժամանակը»։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: