Ահա թե ինչպես է անցել Խորեն Լևոնյանի նոր ալբոմի ներկայացումը, և ովքեր են ներկա եղել երեկոյին

Հանրահայտ ու սիրված դերասան ու նաև երգիչ Խորեն Լևոնյանը օրեր առաջ հայտարարեց, որ որոշել է հեռանալ դերասանական ոլորտից, որպեսզի ամբողջովին նվիրվի երգարվեստին, քանի որ այդ ոլորտում ասելիք ունի։

Նախօրեին երգիչն արդեն իսկ ներկայացրել է իր նոր ալբոմը, որը վերնագրված է «Հույս»։ Երգերի հեղինակը հայտնի դերասան Իշխան Ղարիբյանն է։ Երգերը ստեղծվել են Կապանում։ Երբ Խորեն Լևոնյանը ծանոթացել է երգերի բովանդակությանը, շատ է հավանել։

Քանի որ երգերն արտահայտել են նրա հոգեվիճակը, նա որոշել է ընկերների հետ միասին կյանքի կոչել ու հանրահռչակել երգերը իր իսկ կատարմամբ։

Խորեն Լևոնյանը նաև խոստովանել է, որ ալբոմը ստեղծելու ճանապարհին լուրջ դժվարությունների է հանդիպել, նույնիսկ վաճառել է իր ավտոմեքենան, որ իրագործի գաղափարը, որն այնքան կարևոր է իր համար։

Խորեն Լևոնյանի երգերի շնորհանդեսին ներկա են եղել նաև նրա կինը, մայրը, որդին։ Կինը՝ Լիկա Մեսրոպյան, ուղիղ եթեր է միացրել՝ ցույց տալով, թե ինչպես է անցնում երեկոն։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: