Տեսանյութ Հայաստան վերադարձած 10 գերիների մասնակցությամբ

Արդեն հայրենիքում են նոյեմբերի տասնվեցի մարտական գործողությունների արդյունքում գերության մեջ հայտնված տասը տղաները։ Նրանց մասին առաջին տեղեկությունները հենց ադրբեջանական լրատվական աղբյուրներում են հայտնվել։

Դրանից հետո տարվել են բանակցություններ, ինչի արդյունքում էլ տղաներին հնարավոր է եղել տուն վերադարձնել։ Տղաները տարբեր տարածաշրջանների բնակիչներ են․ նրանցից երկուսը, ինչպես քիչ առաջ հայտնել է մարզպետ Նազելի Բաղդասարյանը, գյումրեցիներ են։

Վերադարձած տղաների մեջ կան նաև մայորներ ու լեյտենանտներ։ Հայտնի են վերադարձած տղաների անունները։ Նրանց դիմավորել է օդակայանում և մեքենաներով ճանապարհել ըստ նախանշված ուղղության։

Վերադարձած տղաների մեջ են Նարեկ Երիմյանը, Արայիկ Առաքելյանը, Սերժիկ Ամիրխանյանը, Գևորգ Հակոբյանը, Ռոբերտ Նալբանդյանը, Հարութ Սարգսյանը, Արտյոմ Մանասյանը, Էրիկ Ավետիսյանը, Արման Թևոսյանը, Տիգրան Հակոբյանը։

Դիմավորողները տղաներին բարի գալուստ են մաղթել և գոտեպնդել։ Գերեվարությունից վերադարձած տասը զինծառայողների մասնակցությամբ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!