Հրատապ․ Հրաբուխ է ժայթքել․ Գագիկ Սուրենյանը աննախադեպ տեսանյութ է հրապարակել

Հանրահայտ օդերևութաբան Գագիկ Սուրենյանը հերթական բնական արտասովոր իրողության մասին տեսանյութ է իր սոցհարթակում տեղադրել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ժայթքում հրաբուխը։ Դեպքը տեղի է ունեցել երևանյան ժամանակով մոտ տասներկուսն անց կեսին։

Ժայթքած հրաբուխը կոչվում է Սեմերու։ Այն գտնվում է Ինդոնեզիայում՝ ավելի կոնկրետ Ճավա նահանգում։ Տեղադրված տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են մոտակայքում բնակվող մարդիկ խուճապահար փախչում փողոցներով՝ հետ նայելով դեպի հրաբուխը։

Փախչողների մեջ տարբեր տարիքի քաղաքացիներ կան, երեխաներ ու մեծեր։ Հատկանշական է, որ տեղի ունեցածը անակնկալ է եղել տարածաշրջանի մարդկանց համար, քանի որ նրանք ամենևին էլ պատրաստ չեն եղել նման իրողության։

Ներկայումս շարունակվում է հրաբխին մոտ գտնվող բնակավայրերի տարհանման կազմակերպումը։

Ինդոնեզիայի Սեմերու անունով հրաբուխի ժայթքմանը հաջորդող խուժապային իրավիճակը ներկայացնող տեսանյութը, որ տեղադրել է Գագիկ Սուրենյանը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!