Ինչպես Վանո Սիրադեղյանին հանձնեցին հողին․ տեսանյութ

Մեր նորագույն պատմության ամենից վառ ու հակասական կերպարներից մեկին՝ Վանո Սիրադեղյանին, այսօր հողին հանձնեցին։ Նրա հուղարկավորության վայրի ընտրության հարցը օրեր շարունակ բավականին թեժ քննարկումներ առաջ բերեց։ Բանավեճը հայրենի բնակավայրում և Կոմիտասի պանթեոնում ամփոփելու շուրջ էր ծավալվում։

Ի վերջո որոշում է կայացվել նրան ամփոփել հայրենի Կոթի բնակավայրում։ Նախօրեին երեկոյան Երևանում հայտնի մտավորականին հրաժեշտ տալուց հետո մտերիմներն այսօր առավոտյան ժամը ութին Երևանից ուղղություն վերցրեցին դեպի Կոթի։

Արդեն կեսօրին Կոթիում ընթացավ ականավոր գործչի հուղարկավորության արարողությունը, որին ներկա են բացառապես տղամարդիկ։ Վանո Սիրադեղյանի տղայի, ընկերների, կոթեցիների ներկայությամբ գործչի բազմաչարչար մարմինը հանձնվեց հայրենր հողի գրկին։

Վանոյի մտերիմները անվերջ խոսում են նրա մասին, հիշում նրա մտքերն ու գործերը, ափսոսանք հայտնում նրա ճակատագրի համար։ Վ․ Սիրադեղյանի հուղարկավորության արարողության մի որոշակի հատված կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!