Գոհար Ավետիսյանը պատմել է, թե ինչպես և որտեղ է ծնվել նա․ բացառիկ մանրամասներ հայտնի դիմահարդարի անձնական կյանքից

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր տասը միլիոնանոց հետևորդներին որոշել է բացառիկ մանրամասներ պատմել իր անձնական կյանքի որոշ հանգամանքների մասին, որոնք կապված են նրա մանկության և հայրենիքի հետ։

Սկսելով պատմությունն այնտեղից, որ ինքը լույս աշխարհ է եկել Հայաստանի Լիճք համայնքում՝ Գոհարը պատմում է, որ իր ծնվելուց առաջ մահացած է լինում նրա եղբայրը։ Ծնողները ցանկացել են նորից տղա ունենալ, սակայն ծնվել է Գոհարը։

Հետո փլուզվել են խորհրդային կարգերը։ Գոհարի անասնաբույժ հայրը և ուսուցչուհի մայրը փողերի փոխվելու հետ կորցրել են իրենց հավաքած ողջ գումարը։ Նրանց գումարով ընդամենը մեկ պարկ ալյուր է հնարավոր եղել գնել։

Գոհարի ծնողները որոշել են փոխել բնակության վայրը՝ արտագաղթելով Ռուսաստան։ Այստեղ էլ մեծացել  է Գոհարը՝ դառնալով հանրահայտ դիմահարդար։

Գոհարի անձնական կյանքին առնչվող ուշագրավ մանրամասներ կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!