Տիգրան Սարգսյանի սաստող հայացքը Կարեն Ջանիբեկյանին ժողովրդական արտիստ դարձրեց․ ի՞նչ է պատմում Լիանա Անթառանյանը

Լիանա Անթառանյանը Կարեն Ջանիբեկյանի վերջին տարիների կողակիցն է եղել։ Նա իր նոր հարցազրույցի ժամանակ խոսել ու անկեղծորեն որոշակի մանրամասներ է պատմել տարիներ առաջվա իրենց կյանքի մասին։

Նա հիշում է, թե ինչպես է իր անձնական կյանքում սկսվել որոշակի ճգնաժամային շրջան։ Ամուսնու հետ բաժանության գործընթացը համընկել է Կարեն Ջանիբեկյանի հետ աշխատանքային գործունեություն ծավալելու հետ։

Կարեն Ջանիբեկյանն այդ ընթացքում հատուկ ուշադրություն է ցուցաբերել իր նկատմամբ։ Նրանք մտերմացել են։ Հետո սկսել են միասին ապրել։ Արտիստը սիրել է կրկնել, որ Լիանան իր թալիսմանն է և իրեն հաջողություն է բերում։

Նա հիշում է, թե ինչպես նախկին մշակույթի նախարարին ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանի սաստող հայացքի շնորհիվ մի քանի ամիս անց Կ․ Ջանիբեկյանին ժողովրդական արտիստի կոչման արժանացրին։

Լ․ Անթառանյանի անցյալի և ներկայի ուշագրավ պատմությունների մասին նյութը կարող եք դիտել ստորև կցված տեսանյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: