Հայտնի դերասան Հովհաննես Դավթյանը հայր է դարձել․ մանրամասներ

Հայտնի դերասան Հովհաննես Դավթյանը ներկայումս որևէ թատերական ներկայացման կամ ֆիլմի նկարահանման մեջ ընդգրկված չէ։ Հետաքրքիր ֆորմատով և թեմատիկայով հեռուստասերիալից հայտնի դարձած Հովհաննեսը հետագայում զբաղվեց սթենդ-ափ շոուներով։

Հովհաննեսի սթենդ-ափ շոուները հիմնականում հումորային բնույթի, բայց լուրջ թեմաներ շոշափող մոնոներկայացումներ են, որոնցում Հովհաննեսն անդրադառնում է մեր ժամանակների խնդրահարույց թեմաներին։

Վերջին տարիներին պարզ դարձավ, որ կարճ ամուսնական կյանքից հետո Հովհաննեսն ամուսնալուծվել է։ Անձնական այդ թեմայի մասին սկզբունքորեն լռող Հովհաննեսը հետագայում խախտել է այդ լռությունը՝ բացելով որոշակի փակագծեր։

Իր խոսքում նա ակնարկել է, որ բաժանության հարցում կա նաև իր մեղավորության բաժինը, քանի որ իր բնավորությունն այնքան էլ հեշտ չէ։ Հետագայում Հովհաննեսն այլևս չի անդրադարձել անձնական որևէ թեմայի։

Այսօր դերասանն իր սոցհարթակում հայտնել է Սոֆի անունով դստեր ծննդյան մասին։ Նա համառոտ «Սոֆի» հրապարակմամբ հայտնել է, որ ինքը հայր է դարձել։ Նա այլ մանրամասներ չի հայտնել, իսկ օգտատերերը շնորհավորել են հայր դարձած դերասանին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: