Լցոնած շամպինյոններ, որոնք միանգամից կգրավեն իրենց համով

Լցոնած շամպինյոնները՝ հավի մսով և պանրով, յուրակերպ են ու աներևակայելի համեղ։ Այս համեղ և ախորժահոտ ուտեստն արժե փորձել։

Հարկավոր է

Շամպինյոններ՝ 600 գ

Պանիր՝ 70 գ

Հավի միս՝ 1 հատ

Սխտոր՝ 2 պճեղ

Սոխ՝ 1 հատ

Համեմունքներ, աղ, պղպեղ, կանաչի, թթվասեր, բուսայուղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Շամպինյոնները լավ լվանալ ու չորացնել թղթե սրբիչներով՝ կտրելով ոտքերը և մանր կտրատելով դրանք։ Սոխը, կանաչին կտրատել, պանիրը քերել։ Հավի միսը խաշել և մանրացնել։ Սոխը տապակել բուսայուղով՝ ավելացնելով սնկի կտրատած ոտքերը, թթվասեր, կանաչի, սխտոր։ Աղ ու պղպեղ անել։ Շամպինյոնների գլխիկները լցոնել, դնել կաղապարի մեջ և վրայից պանիր ցանել։ Թխել 190 աստիճանի ներքո՝ 30 րոպե։

Խորհուրդ․ որպես միջուկ կարող եք օգտագործել կտրատած խոզապուխտ, նրբերշիկ, երշիկ կամ մսի ֆարշ։ Կարող եք օգտոգարծել նաև այլ տեսակի պանիր և, բացի վրան ցանելուց, նաև դնել միջուկի մեջ:

Ամեն մեկն ինքն է իր խոհանոցում ստեղծում համի ուժը: Լինի ընկերական հավաքույթ, թե տանը կայանալիք երեկոյան ընթրիք, վստահ եմ, կկարողանաք այս ուտեստով հյուրորին ներկայացնել Ձեր ստեղծած համի ուժը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: