Ուրախալի․ Հերոս Էրիկը կոմայից դուրս է եկել, եկեք առողջություն մաղթենք մեր հերոսին

Արցախյան վերջին պատերազմը դեռ երկար նոր տեղեկությունների պատճառ և առիթ կդառնա։ Այսօր տեղի ունեցավ մեր հրետանավորներից մի քանիսի հրաժեշտի արարղությունը։ Տղաների մասունքները գտել են պատերազմից առնվազմ մեկ տարի անց։

Այս տխուր լուրերի կողքին կան նաև ուրախալի լուրեր։ Օգտատերերից Վահագն Խաչատրյանն իր սոցհարթակում հայտնել է, որ արցախյան վերջին պատերազմին մասնակցած Գասպարյան Էրիկը դուրս է եկել կոմայից։

Գասպարյան Էրիկն այն զինծառայողներից է, ով լրջագույ ու ծանրագույն վնասվածք է ստացել արցախյան վերջին մարտերի ժամանակ։ Նա երկար ժամանակ Թիվ մեկ հիվանդանոցում է գտնվել։ Բժիշկների ջանքերի շնորհիվ Էրիկը փորձում է վերադառնալ կյանք։

Էրիկի վնասվածքները հիմնականում դիմային հատվածում են։ Նրա գլխի մեջ ըստ բժիշկների կար ավելորդ հեղուկ։ Աչքերից մեկն է միայն մնացել, որից հաճախ արցունք է եկել։ Էրիկը քսան տարեկան է։ Գրեթե անհույս վիճակում գտնվող տղայի առողական վիճակում տեղի ունեցած դրական տեղաշարժը մեծ ուրախություն է պատճառել շատերին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: