Հավը՝ թաթարական ոճով․ անմահական համ ունի

Թաթարական ոճով պատրաստված այս հավը հիանալի է ճաշի համար։ Անպայման պատրաստեք այն։ Նրբաճաշակ ընտրություն է՝ քիմքին հաճելի։

Անհրաժեշտ է

Հավի միս՝ 1,5կգ

Լոբի՝ 300գ

Սոխ՝ 300գ

Տոմատիի մածուկ՝ 1ճ/գ

Աղ՝ 2ճ/գ

Սև պղպեեղ՝ 1ճ/գ

Խմոր

Ալյուր՝ 300գ

Ձու՝ 1հատ

Ջուր՝ 100մլ

Աղ՝ 1/3թ/գ

Միջոււկ

Գազար՝ 200գ

Սոխ՝ 200գ

Բուսայուղ՝ 50մլ

Պատրաստման եղանակը

Ձուն, ջուրն ու աղը հարել, ներմուծել ալյուրն ու խմոր հունցել։ Դնել տոպրակի մեջ՝ 20 րոպեով։ Թավայի մեջ տապակել սոխն ու գազարը՝ խոշոր քերիչով քերած։ Խմորը կիսել երեք մասի, յուրաքանչյուրը բարակ գրտնակել։ Միջուկը հավասարապես տարածել խմորի վրա, ռուլետ փաթաթել, կտրատել՝ 2-3 սմ լայնությամբ։ Նույնն անել մյուս երկու խմորաշերտերի հետ։

Կտրատած հավի միսը տապակել ուժեղ կրակին՝ ավելացնելով սոխը։ Ներմուծել նախապես եփած կարմիր լոբին, տոմատի մածուկը, աղն ու բիբարը։ Խառնել ու վրան շարել ռուլետները։ Եռման ջուր լցնել ու եփել միջին կրակի վրա՝ մոտ 30 րոպե։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: