Արտակարգ իրավիճակ․ Ուժեղ քամու հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ ուշագրավ մանրամասներ

Տարածաշրջանում եղանակային խիստ դրսևորումներ են նկատվել, մասնավորապես ուժեղ քամիների, ձյան և անձրևային տեղումների տեսքով։ Ուժեղ քամիներ են գրանցվել հատկապես Շիրակի մարզում։ Վնասները, բարեբախտաբար, նյութական են, մարդկային կորուստներ, հուրախություն բոլորի, չկան։

Հայտնի է դարձել, որ Արթիկի դպրոցներից մեկի տանիքը պոկվել է ու նետվել մի քանի մետր հեռավորության վրա։ Փրկարարական ուժերի համատեղ ջանքերով պարզվել է, որ քաղաքի դպրոցի տանիքը միակը չէ։ Պոկվել են նաև այլ շենքերի տանիքներ։

Նույն մարզի Լեռնապար կոչվող համայքնում է ուժեղ քամին փլուզման պատճառ է դարձել։ Փլուզման արդյունքում վնասվել է նաև գյուղացիներից մեկի ավտոմեքենան, որը կայանված է եղել մոտակայքում։ Այլ տների տանիքներ ևս լրջորեն  վնասվել են։

Հայտնի է, որ այսօր խստաշունչ քամիներ են գրանցվել նաև Ռուսաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես մայրաքաղաքում։ Տեղում հայտարարվել է տագնապի նարնջագույն աստիճան։ Հնարավոր է՝ ուժգին քամիները արտակարգ իրավիճակների պատճառ դառնան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: