Այսօր 2 համայնքում բոյկոտել են․ ոչ ոք ընտրությանը չի մասնակցել․ ահա թե որ համայնքներն են, և ո՞րն է ընտրություններին չմասնակցելու պատճառը

Այսօր հայկական համայքները ՏԻՄ ընտրությունների են մասնակցում՝ ընտրելով համանքի ղեկավարներ։ Աննախադեպ դեպք է գրանցվել այդ ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում։ Մարզի երկու համայքներ՝ Ծովագյուղը և Սեմյոնովկան, բացառիկ սկզբունքայնություն և կամք են դրսևորել՝ չմասնակցելով ընտրություններին։

Համայքնի քնեատուփերը բացարձակ դատարկ են մնացել։ Համայնքապետի թեկնածուն ուրախ է իր համագյուղացիների սկզբունքայնությամբ։ Գյուղացիները նման սկզբունքային քայլի են գնացել՝ ի նշան բողոքի։

Նրանք այդպիսով իրենց դժգոհությունն են արտահայտել կառավարության այն որոշման առիթով, որի շրջանակներում նախատեսվում է համայքները խոշորացնել՝ դրանք միացնելով Սևան համայնքին։ Այդ մասին հայտնել է հենց համայնքապետի թեկնածուն՝ Վահրամ Գևորգյանը։

Նա այն մտքին է, որ համայքների խոշորացումը խոչընդոտելու է Ծովագյուղի բնականոն զարգացմանը։ Ըստ նախնական արդյուքների՝ հայտնի է, որ ՔՊ-ն առաջատար է, սական կան բնակավայրեր, որտեղ զիջել է։

Թումանյան համայնքի Չկալով բնակավայրում Հանրապետություն կուսակցությունն է առաջատարը, քանի որ ստացել է 97ձայն, իսկ ՔՊ-ն 4 ձայն է ստացել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: