Ընտանիք․ Արփի Գաբրիելյանն ընտանեկան լուսակնար է տեղադրել․ ահա թե ինչպես է մեծացել նրանց որդին

Արփի Գաբրիելյանը ընտանեկան շատ գեղեցիկ լուսանկար է տեղադրել։ Լուսանկարը սև և սպիտակ գունային երանգավորման մեջ է։ Չնայած միատոն գույների՝ ընտանեկան կադրն ամբողջական է ու պայծառ։

Հատկանշական է, որ այս լուսանկարում ընտանիքի դեռևս միակ բալիկը՝ Ռոբերտը, շատ նման է իր հայրիկին։ Նրանց հայացքները, նույնիսկ դեմքի արտահայտություններն են նման։

Միհրանի վերջին հրապարակումներից պարզ է դառնում, որ շատ ժամանակ է հատկացնում իր տղային։ Նա ամեն ինչ անում է, որ Ռոբերտը միշտ շրջապատված լինի հայրական ոգևորող և սատարող ներկայությամբ։

Միհրանը տղայի հետ զվարճալի խաղեր է խաղում, նրա հետ եկեղեցի է այցելում։ Մի խոսքով, ցույց է տալիս տղամարդու մի օրինակ, որին կցանկանա, որ նմանվի իր տղան և օրինակ վերցնի։

Նշենք, որ Ռոբերտի հայրն էլ, մայրն էլ միշտ ժամանակ գտնում են, որ երկարատև շփումներն իրենց որդու հետ չնվազի։ Նրանց համար հոգ չէ նաև աշխատանքային գործընթացը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: