Արամեն նոր, հետաքրքիր ու ռիթմիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ բաց չթողնեք

Հայտնի երգիչ Արամեն հանդես է եկել նոր, ինքնատիպ ու ռիթմիկ ստեղծագործության ներկայացմամբ։ Նա երգը ներկայացնում է հետաքրքիր ձևաչափով ու տեսահոլովակի միջոցով։

Երգի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, իսկ Գրիգոր Կյոկչյանն էլ հեղինակել է խոսքերը։ Երգը պարային է, իսկ տեսահոլովակը պատմում է հետաքրքիր ընկերության մի պատմություն։

Տեսահոլովակում հանդես է գալիս հանրահայտ պարուհի Վիկա Մարտիրոսյանը։ Վիկան և Արամեն ծեր տարիքում են հանդես գալիս։

Արամեն տեսահոլովակի սկզբում զանգում է Վիկային և հայտնում, որ գտել է մի երգ, որն այդպես էլ առանց ներկայացնելու է մնացել։

Վիկան համաձայնում է ներկայացնել նոր երգը, սակայն այդպես էլ չի հիշում, թե ով է իր հետ խոսողը։ Այս զվարճալի տեսահոլովակի երգի խոսքերը ևս որոշակի առումով զվարճալի են։

Արամեի ներկայացմամբ և Վիկա Մարտիրոսյանի մասնակցությամբ հետաքրքիր ու ռիթմիկ երգի տեսահոլովակը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!