Պապայի ախպեր. Սարոն հրապարակել է 1 ամսական որդու լուսանկարը

Արդեն մեկ ամիս է, ինչ հանրահայտ երգիչներից Սարոն վայելում է իր կրտսեր զավակի՝ Արմենի ներկայությունը։

Երգիչն այդ առիթով տեղադրել է լուսանկար, որտեղ երևում է Արմենը։ Արմենի կողքին կա հոբելյանական մեկամսյակի առիթով պատրաստված տորթ։

Սարոն այն ծնողներից է, ով խուսափում է մանկահասակ փոքրիկի դեմքը հանրային հարթակներում ցուցադրել։ Նա Արմենի լուսանկարը տեղադրել է դեմքը փակված։ Սարոն նկարը վերնագրել է այսպես․ «Պապայի ախպեր»։

Դատելով այն հանգամանքից, որ երգիչն իր ավելի մեծ աղջիկների լուսանկարները պարբերաբար հանրայնացնում է, հասկանալի է դառնում, որ կրտսեր զավակի դեմքը դեռևս ծածկելը կապված է երեխայի տարիքով։

Նշենք, որ Սարոն խուսափում է տիկնոջ հետ լուսանկարներ տեղադրելուց։ Նրան տոնական միջոցառումների ժամանակ հազմադեպ կարելի է տեսնել կնոջ հետ։

Սակայն լրագրողական տեսախցիկները ֆիքսել են, որ Սարոյի կինը, ով նրան երեք զավակներ պարգևել, շատ գեղեցկադեմ ու հմայիչ կին է։ Սարոյի աղջիկները նույնպես չքնաղ գեղեցկուհիներ են։

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: