Ահա թե ուր է գնացել Բելլա Քոչարյանը Սյուզան Մարգարյանի և Սիրուշոյի հետ միասին․ մանրամասներ

Հանրահայտ ու ինքնատիպ երգչուհի Սիրուշոն, ընտանիք կազմելով Լևոն Քոչարյանի հետ, երկու զավակ է մեծացնում։ Սիրուշոյի և Լևոնի ընտանիքները բավականին ջերմ ու հարգալից վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ։

Բելլա Քոչարյանը մի առիթով պատմել է, որ Սիրուշոյի հետ դեռ նրա մանկության տարիներին շփվելիս հասկացել է, որ նա բնույթով շատ նման է իր տղային։ Հետագայում երեխաները հասուն մարդիկ են դարձել, և նրանց ճանապարհները խաչվել են։

Ընտանիքը, դատելով անդամների փոխադարձ վերաբերմունքից և սիրո արտահայտման ձևերից, ներդաշնակ ու համերաշխ է։

Նախօրեին Բելլա Քոչարյանն իր հարսիկի և Սյուզան Մարգարյանի հետ միասին այցելել է Դրամատիկական թատրոն՝ դիտելու մի ներկայացում, որը բեկադրել է Սիրոշոյի տաղանդավոր հայրիկը՝ Հրաչյա Հարությունյանը։

Սիրուշոն, նրա սկեսուրը և մայրիկը լուսանկարվել են թատրոնում։ Այդ լուսանկարներից մեկն էլ Սյուզան Մարգարյանը տեղադրել է իր սոցհարթակում։

Դատելով արձագանքներից՝ ներկայացումը բավականին ստացված և առանձնահատուկ է եղել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: