Ինչպե՞ս է երգում Սիլվա Հակոբյանի դուստրը․ ինչո՞ւ է նա լաց լինում

Սիլվա տարբեր առիթներով պնդում է, որ չի փորձելու ոչ մի կերպ միջամտել դստեր մասնագիտական ոլորտի ընտրության հարցում, սակայն հիմա մոր ազդեցությունը շատ մեծ է դստեր վրա, ուստի ամենևին էլ զարմանալի չէ, նույնիսկ օրինաչափ է, որ փոքրիկ Միլան փորձում է կրկնօրինակել մայրիկին։

Միլային տանը հաճախ կարելի է տեսնել երգելով։ Այս մասին կարելի է եզրակացություն անել՝ դատելով Սիլվայի և Միլայի անուններով գործող սոցհարթակների նյութերից։

Առկա տեսանյութերից մեկը հատկապես ուշագրավ է և հետաքրքիր։ Միլան նախ փորձում է երգել իր սիրելի երգերից մեկը, իսկ հետո, երբ նույն երգը փորձում է բարձրախոսով կառաոկե տարբերակով երգել, չի կարողանում։

Անհաջողության մատնվելու պատճառով Միլան միկրոֆոնը ձեռքին սկսում է լաց լինել։ Փոքրիկ Միլայի «մասնագիտական» առաջին քայլերի, դժվարությունների և անհանգստությունների մասին պատմող այդ կարճատև տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: