Այս կինը քառյակ է ունեցել 65 տարեկանում․ տեսեք՝ ինչպես են ապրում նրանք հիմա

40 տարեկանից հետո ծննդաբերած կանայք հազվադեպ չեն հանդիպում։ Ոմանք գիտակցաբար սպասում են երեխային կյանք տալու գործընթացը՝ կարիերան ստեղծելուց հետո իրականացնելուն, ոմանց մոտ էլ, պարզապես, չի ստացվում։

Գերմանուհի Աննեգրետ Ռաունինգը մայրացել է 65 տարեկանում։ Նա արդեն իսկ ուներ 13 հարազատ երեխա և 8 թոռ։

Աննեգրետը շատ է սիրում երեխաներ և համոզված էր, որ փոքրիկն իրեն չի խանգարի, քանզի ամենակրտսեր դուստրը՝ 10-ամյա Լեյլան, երազում էր քույրիկի կամ եղբայրիկի մասին։

Թեպետ կնոջը բժիշկներն զգուշացնում էին լուրջ ռիսկերի մասին, կինը որոշել է արհեստական բեղմնավորման դիմել։ Իհարկե 4 երեխա նա չէր պլանավորել, բայց որոշեց՝ եթե ճակատագիրն այդպես է դասավորվել, նշանակում է այդպես պետք է լինի։

Աննեգրետն ուսուցչուհի է և բոլոր երեխաներին ինքնուրույն է մեծացրել։ Իսկ ևս չորս երեխա ունենալուց հետո Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել։ Քառյակն արդեն 3 տարեկան է։

Հիմա մեծ ընտանիքն ապրում է լիարժեք, հագեցած կյանքով։ Քառյակի լույս աշխարհ գալուց հետո ընտանիքը Բեռլին է տեղափոխվել՝ Հերստերում գտնվող մեծ տուն։ Բացի այդ Աննեգրետը պետության կողմից երկու պարգև է ստացել ու արդեն պայմանագիր է կնքել հեռուստաալիքներից մեկի հետ՝ իր կյանքի մասին հեռուստաշոու նկարահանելու շուրջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: