Ահա թե ինչպես է Սոնան մուտք գործում Էմիլի հայրական օջախ․ ուշագրավ տեսանյութ

Սոնան Էմիլի հետ ընտանիք կազմելու մասին նախապես չխոսեց, սակայն նրանց հարսանեկան արարողությունը օրեր շարունակ ուշադրության և քննարկումների առանցքում էր։

Համացանցում առկա են կադրեր, որոնցում երևում է, թե Սոնան և Էմիլն ինչպես են մուտք գործում Էմիլի հայրական օջախ։ Նրանք, ինչպես երևում է տեսանյութից, բավականին հետաքրքիր կերպով են ներս մտնում։

Նախ Էմիլն է փորձում կոտրել հայրական դռան շեմին դրված երկու ափսեներից մեկը, որն իր համար էր նախատեսված, ապա Սոնան է փորձում կոտրել իր համար նախատեսված ափսեներից մեկը։

Սակայն, ինչպես երևում է տեսանյութում, հարսին էլ, փեսային էլ չի հաջողվում կոտրել ափսեները։ Էմիլը մի պահ ընկրկում է, սակայն Սոնան առաջ է գնում, իսկ Էմիլը հետևում է նրան։ Նրանք մոտենում են արդեն իրենց սպասող սեղանին։

Սոնայի և Էմիլի հարսանեկան արարողության այն հատվածը, որտեղ երևում է, թե ինչպես են նորապսակները մուտք գործում փեսայի հայրական տուն, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: