Հրաչյա Հարությունյանի և Սյուզան Մարգարյանի կազմած հանրահայտ ու գեղեցիկ արտիստական ընտանիքի ներկայացուցիչներից երկուսը երգչուհիներ են, մյուսը՝ դերասան։ Ընտանիքը հայտնի է իր մշակութային ինքնատիպ գործունեությամբ։
Յուրաքանչյուրն իր ոլորտում տարիների ընթացքում կարողացել է փայլուն հանդես գալ՝ ներկայացնելով արժեքավոր արդյունք։
Վերջերս Հրաչյա Հարությունյանը բեմադրել է Ժան Անուի «Օրնիֆլ» գործը, որի պրեմիերան կայացել է օրերս։
Այսօր Սյուզան Մարգարյանը դստեր՝ Սիրուշոյի հետ գնացել է Դրամատիկական թատրոն։ Թատրոն գնալու նպատակը սիրելի ամուսնու բեմադրած նոր «Օրնիֆլ» վերնագրով ներկայացման առաջնախաղին՝ պրեմիերային ներկա լինելն է։
Որպես դերասան Հ․ Հարությունյանի համար բեմադրությունը կարևոր իրադարձություն է։ Այդ է պատճառը, որ նրա բեմադրած բացառիկ ներկայացման պրեմիերան բաց չեն թողել արտիստի կինն ու դուստրը՝ ովքեր իրենց ներկայությամբ ուրախացրել են բեմադրիչին։
Այս այցի մասին պատմող մի քանի նկարներ է իր սոցհարթակում տեղադրել Սյուզան Մարգարյանը։ Կադրերը ներկայացված են հոդվածին կից։