Ես զարմանում եմ, թե հայ մարդիկ ոնց կարող են այդ տեքստն այդպես մեկնաբանել․ Էդմոն Մարուքյանն ուղիղ եթերում է

Էդմոն Մարուքյանը կեսգիշերից հետո ուղիղ եթեր է միացել, չնայած որ նոր է վերադարձել Ամերիկայից և դեռ լիովին չի հաղթահարել ճանապարհային հոգնածությունը։

Ուղիղ եթերի նպատակը օրվա գլխավոր թեմայի՝ Փաշինյան-Ալիև հանդիպման քննարկումն է։ Էդ․ Մարուքյանին ապշեցնում է այն փաստը, որ հայկական կողմում կան որոշակի ուժեր ու ներկայացուցիչներ, ովքեր ամեն կերպ փորձում են վատ մեկնաբանություններ տալ։

Ստորագրված փաստաթղթի շրջանակներում Էդ, Մարուքյանը տեսնում է նաև գերիների վերադարձի և ադրբեջանական զինվորների հետքաշման ենթատեքստ, որի իրագործումը մեծ մասամբ կախված է հայկական կողմի համախմբված հետագա ջանքերից։

Մինչդեռ հայկական կողմում այլ մեկնաբանություններ են տարածվում, ինչը տվյալ գործի վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ։ Գործիչը բոլորին զգոնության կոչ է անում, հորդորում է մի կողմ թողնել անձնական ատելությունը, քանի որ դա կարող է երկրին կործանման տանել։

Էդ․ Մարուքյանի կեսգիշերային ուղիղ եթերը ներկայացնող տեսանյութը, որտեղ նա այլ ուծագրավ մտքեր ևս արտահայտում է, կարող եք դիտել ստորև։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: