Ավտոբուսների մուտքը կլինի միայն առաջին դռնից, կվճարեք մի քանի եղանակով․ Հայկ Մարությանը ներկայացնում է, թե ինչպես պետք է օգտվել նոր ավտոբուսներից

Հայկ Մարությանը Երևան քաղաքի հերթական ձեռքբերման մասին է տեսանյութ ներկայացրել՝ տեղեկացնելով, որ մոտ օրերս երևանցիները փողոցներում կտեսնեն նոր ավտոբուսներ, որոնցով հնարավորություն կունենան երթևեկելու։

Նա ներկայացրել է ավտոբուսների տեխնիակական վիճակի և վճարման համակրգի հետ կապված կարևոր տեղեկություններ։ Ավտոբուսներն աշխատելու են գազով, ինչը նվազեցնում է օդի աղտոտման հավանականությունը և խնայում է ծախսը։

Ավտոբուսներում առկա են տեսանկարահանող խցիկներ, որոնք հսկելու են ավտոբուսի ներսում վճարման պատշաճ իրականացումը, ինչպես նաև հայտնաբերելու են հնարավոր գողության դեպքերը։

Վարորդը լիովին ազատված է ուղեվաճրները վերցնելու պարտականությունից։ Նա ունի առանձին խցիկ, ինչը հնարավորություն է տալիս առանց ուղևորների հետ շփվելու և շեղվելու իրականացնել անվտանգ ուղևորափոխադրում։

Ուղևորները ներս են մտնելու առջևի դռնից՝ իրականացնելով վճարումը հենց սկզբից, դուրս են գալու հետևի դռնից։ Վճարում կարելի է անել 100 դրամանոց մետաղադրամով՝ արկղիկի մեջ գցելով այն, կամ էլ քարտով։

Նոր ավտոբուսներում առկա են վճարի ընդունման հատուկ սարքավորումներ, որոնք թույլ են տալիս վճարումը կատարել քարտով կամ հեռախոսով։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: