Խորեն Լևոնյանը որոշել է այլևս չզբաղվել դերասանությամբ․ ահա թե ինչու

Հանրահայտ, ինքնատիպ ու հաջողակ դերասան Խորեն Լևոնյանը անսպասելի և ուշագրավ հայտարարություն է արել այն մասին, որ որոշել է այլևս դերասանությամբ չզբաղվել։ Նա որոշել է այլևս զբաղվել միմիայն երաժշտությամբ։

Պարզվում է՝ բազմաթիվ ֆիլմերում հանդես եկած հաջողակ դերասանի համար առավել հոգեհարազատ է երաժշտությունը։ Նա իր խոսքում  նշել է, որ այսուհետ էլ տրամադրություն ու նպատակ չունի դերասանությամբ զբաղվել, թող ուրիշներն անեն։

Նա հիշել է, թե ինչպես է ժամանակին սպսել որակյալ նախագխերից հրավերների, իսկ ոմանց դա հետաքրքիր չի եղել, ուստի իր համար էլ հիմա հետաքրքիր չէ, թե ինչպես կարձագանքեն իր այս հայտարարությանը։

Խորենընաև պատմել է, որ արդեն հասանելի է դարձել իր առաջին երաժշտական սկավառակը, որտեղ բավականին հետաքրքիր գործեր կան զետեղված, որոնց մեծ մասը նվիրված է արցախյան պատերազմին։

Խորենը սկավառակը թողարկելու համար որոշակի ֆինանսական խնդիրներ է ունեցել, ինչի համար վաճառել է իր ավտոմեքենան։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: